Խայտառակ ընտրություններ․ Սուրեն Սահակյան

Չափազանց մեծ պրոբլեմ է, երբ նույնիսկ վարչապետի մակարդակով է քվեարկության պրոցեսի գնահատականը խառնվում ընտրական պրոցեսի գնահատականի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը:

Նա նաեւ նշել է. «Այո՛, կարող է զուտ քվեարկության պրոցեսը ազատ լինել, լավագույն դեպքում՝ արդար էլ, բայց միաժամանակ ամբողջ ընտրական պրոցեսը ո՛չ արդար լինի, ո՛չ էլ ազատ գնահատվի։ Այս առումով վերջին ընտրությունները խայտառակ էին ու դա չի փոխվի նույնիսկ այն պարագայում, երբ նման գրառումների տակ մտնում, հայհոյում են կամ մեկնաբանում, թե «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ է»: