![](https://newsvoice.am/uploads/images/67822cbf61808.jpeg)
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Հիշեցնենք, որ մրցույթն ամեն տարի մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։
Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան դիրիժորներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի մարտի 20-ը։ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի մասնակցության պայմանների, հայտաձևի և մրցանակների մասին տեղեկությունները հասանելի են մրցույթի պաշտոնական khachaturian-competition.com կայքում։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների և դիրիժորների, ինչպես նաև հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։
Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և նախորդ երկու տասնամյակների ընթացքում իր արժանի տեղն է ամրագրել հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթների շարքում։
![](https://newsvoice.am/frontImages/pexels-cottonbro-3951350.png)