Ինչպես հայտնել էինք՝ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Մանիկ Աճեմյանը, վկայի կարգավիճակով հրավիրվել էր ՀՀ քննչական ծառայություն:
Հունիսի 28-ին Մանիկ Աճեմյանի փոխարեն Քննչական ծառայություն ներկայացավ նրա փաստաբանը։
«2020 թվականը Մանիկ Աճեմյանի համար ծանրագույն տարի էր, քանի որ տարին սկսվեց համավարակի դեմ պայքարով, իսկ նա, հանդիսանալով Իզմիրլյան ԲԿ-ի բուժաշխատող, համավարակի դեմ պայքարի առաջնագծում էր։ Այնուհետև 44 -օրյա պատերազմի ժամանակ կորցրեց իր որդուն, ինչն անասելի հետք թողեց նրա վրա։ Այս հանգամանքով պայմանավորված, տիկին Աճեմյանը գտնվում է հուզական վիճակում։ Նա հարգում է օրենքի պահանջը և կատարելու է իր վրա դրված պահանջը, մասնավորապես՝ վկայի կարգավիճակով ներկայանալ վարույթն իրականանցնող մարմին։
Կան հարգելի պատճառներ, որի համար Աճեմյանը չկարողացավ ներկայանալ այսօրվա հարցաքննությանը, ուստի անձամբ ներկայացանք և այդ մասին հայտնեցինք վարույթն իրականացնող մարմնին»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Նահապետյանը։
Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հերթական անգամ նշեց, որ Չարչյանի գործը քաղաքական բնույթ է կրում, իսկ ինքն ու իր ընտանիքը քաղաքական թեմաների չեն մասնակցում։
«Որև է մեկը և՛ հարգանքից և՛ այլ պատճառներից ելնելով՝ չեն կարող մեզ հետ պարտադրանքի լեզվով խոսել»,-խոսքը եզրափակեց հերոսի հայրը։
Նյութը՝ Vesti.am- ի