Ո՞ր նյութի դեֆիցիտի մասին է հուշում այտուցվածությունը

Այտուցվածությունը, որը հանգեցնում է քաշի ավելացման, կարող է յոդի դեֆիցիտի ախտանշան լինել: Այս մասին զգուշացրել է թերապեւտ, սրտաբան Դարյա Վոլկովան (Ռուսաստան):

Յոդն առողջության համար շատ կարեւոր միկրոտարր է, որը կարեւոր դեր է խաղում վահանաձեւ գեղձի հորմոնների արտադրման համար: Այդ հորմոններն ազդում են աճի, նյութափոխանակության, վերարտադրողական գործառույթի, ֆիզիկական եւ մտավոր զարգացման, տրամադրության վրա: