«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել», -հասարակական ակնհայտ ճնշման տակ անկեղծացել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով վերջերս պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հարազատ իշխանության կողմից տիկին նախարարի բացառիկ վաստակն ակնհայտորեն գնահատվեց նաև այս բացթողնման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նախարարը խոստովանությունից այն կողմ քայլ էլ է կատարել՝ իր գլխավորած կառույցի կողմից ծառայողական քննություն նշանակելով դիակների պահման դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում։ Բնականաբար հասարակական ակնհայտ ճնշման տակ, թե չէ դիակները երբվանից են գտնվում նշված վայրում։
Ուշացած մեղանչողների համար ենք հատուկ հարցնում՝ ինչո՞ւ եղածին չի տրվում իրավական գնահատական: Ծառայողական քննությամբ կաշի պրծացնելու փորձ կատարող սրբապիզծներ, ուզում ենք պարզ հարց տալ՝ դուք ո՞նց եք կուլ տալիս այս ամենը, ո՞նց եք քնում գիշերները, ո՞նց եք Աստծուն հոգի տալու։