Ուզու՞մ ենք ապրել, պիտի ուժեղանանք ազգովի. Արտյոմ Վարդանյան

Վաղվա հաղթանակը լինելու է քոնը, եթե կառչած ես քո արմատներից, քո հողից, եթե քո հոգում պահում ես ազգիդ հետագիծը: Պետք է փորձես գերազանցել քո նախնիներին....

Հայրենիքն ապրում է  հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։ Իսկ մեր հայրենիքն այսօր բոլորիս կարիքն ունի, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է փորձենք անել առավելագույնը  նրան ծառայելու համար, քանզի մեզ փրկողն ու օգնողը հենց մենք ենք:

Ուզու՞մ ենք ապրել, պիտի ուժեղանանք ազգովի, ուժեղանանք ավելի եւ ավելի, քանզի թույլերն  են կիսում  պարտվածների ճակատագիրը։