ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադիր հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Facebook–ում այս գրառումն է արել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ»,–նշել է Հունանյանը։
ՀՀ քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ արդեն 38 երկիր իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Ուկրաինայից։ Նրանց թվում են ԱՄՆ-ն, Մեքսիկան, եվրոպական գրեթե բոլոր պետությունները, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Իսրայելը և Ճապոնիան: