Ուղիղ 150 տարի առաջ՝ 1872 թվականի նոյեմբերի 30-ին, տեղի ունեցավ առաջին պաշտոնական միջազգային ֆուտբոլային հանդիպումը։
Այդ օրը Գլազգոյում հանդիպեցին Շոտլանդիայի եւ Անգլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Այդ խաղին հետևել է մոտ 4000 հանդիսական։
Այդ խաղից առաջ Շոտլանդիայի և Անգլիայի հավաքականներն արդեն հանդիպել էին մի քանի անգամ, սակայն այս խաղերը ՖԻՖԱ-ի կողմից չեն ճանաչվել, քանի որ այս խաղերին մասնակցած շոտլանդացի ֆուտբոլիստները բնակվում էին Լոնդոնում։
Անգլիայի հավաքականն այժմ մասնակցում է Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությանը: Երեքշաբթի օրը բրիտանացիները 3:0 հաշվով հաղթեցին Ուելսին և առաջին տեղից դուրս եկան փլեյ-օֆֆ: Անգլիայի հավաքականը դեկտեմբերի 2-ին 1/8 եզրափակչում կխաղա Սենեգալի հետ: