Վարդենիսի դիրքերը պաշտպանելիս Բորիսը ընկավ հերոսի մահով
Բորիս Կարախանյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից տեղափոխվել էր Հրազդան։ Եղբոր հետ Հայաստանի զինված ուժերում անցել էին պայմանագրային ծառայության։ Արցախում Բորիսը ծառայում էր Քարվաճառի զորամասերից մեկում, իսկ Քարվաճառը հանձնելուց հետո տեղափոխվել էր Վարդենիսի զորամաս:
Օրեր առաջ Վարդենիսի դիրքերը պաշտպանելիս զոհվեց Բորիսը...
Էս տղայի պատմությանը թող ծանոթանան հատկապես նրանք, ովքեր պատերազմի օրերին նստում-հելնում բամբասում էին, թե «մեր էրեխեքը գնում, ղարաբաղցու համար զոհվում են»։ Ղարաբաղցի էրեխեն եկավ ու ձեր համար զոհվեց։ Հուսամ հիմա սիրտներդ տեղն ընգավ, հուսամ հիմա բերաններդ մեկընդմիշտ կփակվի...
Բորիսը 23 տարեկան էր։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից