Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մայիսի 30֊ին հյուրախաղով հանդես եկավ Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացմամբ։
Ներկայացման բեմադրիչը Ալյոնա Ջավուկցյանն է, դերակատարները՝ Արման Սաքանյանը և Մարիամ Ղևոնդյանը։ Ներկայացմանը ներկա էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը, ինչպես նաև գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։ Ավարտին հանդիսատեսի բուռն ծափահարություններն անընդհատ բեմ էին հրավիրում դերասաններին։
Ներկայացումից հետո ելույթ ունենալով` Արմեն Բայանդուրյանը հավաստիացրեց, որ այն համագործակցությունը, որ ունեցել են Թբիլիսիի հայկական և Վանաձորի դրամատիկական թատրոնները, ոչ միայն պետք է ամրապնդվի, այլև պետք է շարունակական բնույթ ունենա։
Տպավորություններն աննկարագրելի են:
Վստահաբար, անդադար ծափահարությունները դեռ շարունակվելու են փոխադարձ հյուրախաղերի ժամանակ։
Շնորհակալություն մեր վիրահայ հանդիսատեսին ջերմ ընդունելության համար...