Վաղը՝ ժամը 20:00-ից, Արցախի հետ Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով

Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ից, Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Ներքին գործերի նախարարությունից, մինչ այդ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։

Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։