Արցախի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին կկայանա համաժողովրդական հանրահավաք:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, նաև երեխաներ։
Վաղն արցախցին հանրահավաքի դուրս կգա ընդդեմ շրջափակման։