Թուրքական լրատվամիջոցները ուղիղ եթերում անջատում են երկրաշարժից տուժածների բողոքները

Թուրքիայում մեծ արձագանք են գտել Haberturk եւ NTV հեռուստաընկերությունների  ուղիղ եթերների ժամանակ երկրաշարժից տուժածների բողոքների ժամանակ ձայները անջատելը կամ եթերից լրիվ դուրս գալը։

Օրինակ Haberturk հեռուստաընկերության լրագրողը դեպքի վայրում հարցազրույց է անում տուժվածների մեկի հետ, երբ տուժվածը սկսում է խոսել, որ անտերության են մատված եւ ոչ մեկ չի եկել օգնության, ուղիղ եթերում ձայնը անջատում են։

Մեկ այլ դրվագում NTV–ի լրագրողը ուղիղ եթերում ռեպորտաժ է անում, սակայն կողքից տուծվածները կրկին բողոքում են, որ իրենց թողել են բախտի քմահաճույքին, այդ ժամանակ օպերատորն արագ անջատում է ուղիղ եթերը։