Մոտ ժամանակներում Թիֆլիսյան փողոցներից մեկը, ուր ապրել է Սերգեյ Փարաջանովը, կկրի կինոյի մեծ Վարպետի անունը։
Հուլիսի 20-ին, լեգենդար ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցին, Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Սիմվոլւկայի և անվանակոչման հանձնաժողովը միաձայն որոշում ընդունեց Թբիլիսիի փողոցներից մեկը, ուր բնակվել է Փարաջոնովը, անվանակոչել Մաեստրոյի անվամբ:
Որոշումը կայացվել է թբիլիսցի ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի (նույն՝ Խոսե Մաջինիերե) առաջարկ-դիմումի հիման վրա, որը ստորագրվել է բազմաթիվ թբիլիսցիների կողմից:
Մոտ օրերում որոշումը պաշտոնապես կհաստատվի Թբիլիսիի Սակրեբուլոյի կողմից և տեղի կունենա Սերգո Փարաջանովի փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը:
Նույն օրը ծաղիկներ են խոնարհվել Շարդենում Փարաջանովի հարթաքանդակի մոտ, ապա Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում։
Կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված հուշատախտակի բացում, որին արձանագրված է Պանթեոնում աճող Փարաջանովի Նռնենու մասին։ Նռնենին տնկարկվել է ամիսներ առաջ Երևանում գտնվող Փարաջանովի գերեզմանից բերված հողում։
Ի դեպ, Թբիլիսիում արդեն կան Հովհ. Թումանյանի, Խ. Աբովյանի, Սայաթ֊Նովայի, Արտեմ Լուսինյանի, Արարատի, Երևանի, Գ. Սունդուկյանի, Սոմխեթիի (Հայաստանի), Սևանի անվան փողոցները։
Տեղեկությունը' Գայանե Բոստանջյանի