Տղաները պարում են անվասայլակին նստած․հերոսները բացեցին սպորտային պարերի առաջնությունը
Ամիսներ առաջ Արմեն Մուրադյանը հայտնել էր, որ «Զինվորի տունը» նոր մեծ նախագծի է պատրաստվում։
Պատերազմից հետո կյանք կա. Արցախյան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ու անվասայլակի վրա հայտնված հերոսները շարունակում են պայքարել ու հաղթել ամեն օր։ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» հուզիչ ու ազդեցիկ լուսանկար է հրապարակել։
«Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող, հաշմանդամություն ձեռքբերած 5 տղաներ իրենց զուգընկերուհիների հետ գեղեցիկ պարով բացելու են Հայաստանում անցկացվող Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Ելույթի տեսագրությունը կհրապարակվի ավելի ուշ, բայց «Զինվորի տունը» հրապարակել է ելույթի վերջին հատվածը, որտեղ երևում է դահլիճի բուռն արձագանքը։ Ներկաները ծափահարում են հոտնկայս, ծայրաստիճան հուզված՝ արցունքն աչքերին։
Նշենք, որ ամիսներ առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փոքրիկ տեսանյութ էրհրապարակել, որում երևում էր, թե ինչպես է պարուսույցը սովորեցնում պարել անվասայլակներին նստած տղաներին։ Մուրադյանը գրել էր, որ «Զինվորի տունը» նոր մեծ նախագծի է պատրաստվում։