Տեղահանված արցախցիներին Երևանում և Սյունիքում անվճար փաստաբանական ծառայություններ կմատուցվեն
Բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների համար այսուհետ Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբում կգործի անվճար փաստաբանական ծառայություն:
Այս մասին տեղեկացնում են Օպերատիվ շտաբից՝ մանրամասնելով, որ ծառայությունը կգործի ի դեմս ԱՀ փաստաբանների պալատից կցված փաստաբաններ՝ Երևանում՝ Գարեգին Աշոտի Բաբայանի (հեռ՝ 091 09-44-60, 093 09-44-60), իսկ Սյունիքում՝ Խաչատուր Գրիշայի Առաքելյանի (հեռ՝ 094 62-39-65):