Տեղ գյուղի հատվածում վիրավորում ստացած սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Ազրոյանին այս պահին վիրահատում են


ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են՝ այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)։

Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։