Ճապոնիայում հրաբուխը ծխի հսկայական սյուն է արտանետել ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Ճապոնիայում հրաբուխը ժայթքել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Դա տեղի է ունեցել Կյուսյու կղզում՝ Ճապոնիայի առաջնության երրորդ լիգայի հանդիպման ժամանակ, գրում է armsport.am-ը։

Սակուրաջիմա հրաբուխը արթնացել է «Կագոսիմա Յունայթեդի» տնային խաղի մեկնարկից անմիջապես առաջ և ծխի հսկայական սյուն է արտանետել, սակայն ոչ խաղացողները, ոչ երկրպագուները չեն շտապել լքել մարզադաշտը։

Սակուրաջիման 1117 մետր բարձրությամբ հրաբուխ է, որն ամենաակտիվն է համարվում Ճապոնիայում։ Այս հրաբխի՝ 1914 թվականի ժայթքումը համարվում է ամենաուժեղը Ճապոնիայում քսաներորդ դարում։