Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցահարթակ դուրս կգան Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):
Կանանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։
Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Փաշիկ Ալավերդյանի, իսկ կանանց հավաքականը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: