Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանի հավաքականը 6 մեդալ է նվաճել
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է առաջին տեղը և սահմանված գավաթը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Մեր ծանրորդները նվաճել են վեց մեդալ. Սերյոժա Բարսեղյանը (67 կգ ) ՝ ոսկե, Գագիկ Մկրտչյանը (գերծանր քաշ)` արծաթե, Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ)՝ բրոնզե պարգև: Երրորդն են ճանաչվել նաև աղջիկների մրցաշարի մասնակիցներ Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):