«Սուրմալու»-ում տուժած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ

«Սուրմալու» ԱԿ-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում են ԱԻՆ-ից։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։