«Սուրմալու»–ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի

«Սուրմալու» շուկայում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների  վերաբերյալ տվյալներ է հայտնում Առողջապահության նախարարությունը։

Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Կա 1 զոհ:

Նշենք, որ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։  Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Մոտ 30 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ 
    
Առողջապահության նախարարությունը լրացուցիչ նաև տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել տասը անչափահաս։