Սուրեն Գրիգորյանը ևս դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցան Մ20 խմբում հանդես եկող 89 կգ քաշային հայ ծանրորդները:

Մինչ մեկնարկը 2-ական հայ և թուրք ծանրորդներ պատվիրել էին նույն 345 կգ քաշը, և պարզ էր, որ մեդալների համար պայքարը ծավալվելու էր այդ 4 մարզիկների միջև: Արդյունքում հաղթեց Սուրեն Գրիգորյանը, ով երկամարտի արդյունքով գրանցեց 340 կգ: Սուրենը նաև մեկական փոքր արծաթե և ոսկե մեդալներ նվաճեց: 2-րդ և 3-րդ տեղերը բաժին հասան թուրք ծանրորդներ Խան Ուլազ Կուրնասին և Շուքրու Հաքան Կուրնասին: Մեր մյուս ծանրորդը՝ Գևորգ Գահրամանյանը, նվաճեց փոքր արծաթե մեդալ հրում վարժությունից:
Այսօր ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև Միլենա Խաչատրյանը, որը ևս կարողացել էր շրջանցել 2 թուրք ծանրորդուհիների: