Սումգայիթի դատարանում դատախազը հայ գերիների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել

Տեղի է ունեցել Ադրբեջանի պետական սահմանը «խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու համար» (չակերտները Tert.am-ի) մեղադրվող հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը։

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը նրանց համար 12 տարվա ազատազրկում է խնդրել։

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, վճիռը վաղը կհրապարակվի։

Մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։

Նույն օրը հայտնի էր դարձել, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։