Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Հայաստանը և Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհը կրկին գործում է սահմանափակումներով։

 Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, վերանորոգման աշխատանքների պատճառով մինչև նոյեմբերի 8-ը ժամը 22: 00-ը սահմանափակվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղում գտնվող թունելով կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների տեղաշարժը:
Ճանապարհը փակ է թունելում ասֆալտապատման աշխատանքների պատճառով։