Ստեփանակերտում տեղի է ունեցել Մեծ Հայրենականի լեգենդար օդաչու, ծննդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քայլերթը կազմակերպել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանը:

Դասախոսներն ու ուսանողները շարժվել են Նելսոն Ստեփանյանի անունը կրող պուրակ, որտեղ  ծաղիկներ են խոնարհել նրա  կիսանդրու պատվանդանին: Այնուհետև  ներկայացվել է են նրա քաջագործություններն ու անցած ուղին:

«Շուշի քաղաքում ծնված Նելսոն Ստեփանյանը հայ ռազմական, տաղանդավոր գործիչների աստղաբույլում ունի իր ուրույն տեղը: Նրա սխրանքների մասին լեգենդներ են պատմել դեռևս կենդանության օրոք, իսկ հերոսական նահատակությունից հետո Նելսոն Ստեփանյանի անունը տասնամյակներ շարունակ ոգևորել ու ոգեշնչել է բազմաթիվ ռազմիկների, հրամանատարների, օդաչուների՝ նորանոր սխրանքներ գործելու համար: Նա  Հայրենական մեծ պատերազմի լեգենդար հերոսներից էր: Շուրջ 250 մարտական թռիչք է իրականացրել՝  ինչպես անհատապես, այնպես էլ իր գլխավորած ավիագնդի կազմով թշնամուն վիթխարի կորուստներ պատճառելով»,- ասել է պատմաբան Մհեր Հարությունյանը:


Միջոցառումն ամփոփվել է հայկական քոչարիով՝ համալսարանականների կատարմամբ: