«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար Սվետլաննա Ֆիրյանը տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցում են 7-12-րդ դասարանների աշակերտներ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից:
«Յուրաքանչյուր դպրոցի թիմում ընդգրկված են 5-ական տղա և աղջիկ: Լավագույնները մասնակցելու են հանրապետական փուլին,այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք մրցույթին»,-նշել է Ս. Ֆիրյանը:
Նրա տեղեկատվությամբ՝ մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը՝ մայիսի 4-ին:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը, Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն դիպլոմներով և դրամական պարգևներով, իսկ հաղթողը նաև գավաթով: Բացի այդ, կխրախուսվեն լավագույն արդյունք գրանցած մասնակիցները: