Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում (ԱՈՀՀ):
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից եռակողմ հայտարարության ընդունման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո վեց ամսվա ընթացքում իրավիճակի կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են արձանագրվել: «Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորումը վերսկսելու համար միջազգային բանակցողների ջանքերը հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: «Դաշտում» իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Գլխավորն այն է, որ արդեն չեն կրակում»:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: «Մենք ողջունում ենք պետական սահմանը խաղաղ ճանապարհով անցնելու խնդիրները լուծելու կողմերի մտադրությունը: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միեւնույն ժամանակ, իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են»,- ասել է նա: