Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Այս մասին հայտնել է հայկական «Ակոսը»:
Նշվում է, որ Ստամբուլի նահանգապետարանը մերժել է նախաձեռնող խմբի հայտը՝ Քադըքյոյում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման անցկացման վերաբերյալ: