Մեր շարժումը սկսվեց սիրո և փոխադարձ վստահության վրա։ Սպարապետի կողմից թշնամուն կործանարար հարված հասցրած բռունցքի ուժը այս գաղափարն էր։ Այս գաղափարի շուրջ համախմբվեց ողջ Հայ ազգը։ Բայց ինչ պատահեց, և ինչու այլևս չունենք այս հոգևոր արժեքները։ Ինչու կորցնելով մեր Սպարապետին, նաև կորցրեցինք այս գենետիկ կոդը։
Ինչը խանգարեց մեր ազգին, որ չկարողացավ ներարկել իր երակների արյան մեջ այս հզոր գաղափարական սկզբունքները, որոնք մեզ փոխանցել էր Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Պետք է հիշենք, որ մեր ուժը սիրո, միասնության և մեր ազգային գաղափարների մեջ է։ Սպարապետի պատգամները մեզ հիշեցնում են, որ միայն միասնական և ուժեղ լինելով կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը և արժանապատվությունը։