Սոցցանցերում տարածվում է փաստաթուղթ՝ Արցախի հանրային հեռուստատեսության տարհանման մասին տեքստով․ դա կեղծիք է
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրային հեռուստատեսությունը:
 
«Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
 
Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը», - ասված է հայտարարության մեջ։