Սին հանդիպումների փոխարեն պետք է ճշտել, թե ինչպիսի իրական գործակցություն է հնարավոր ծավալել. Նարինե Դիլբարյան

Նարինե Դիլբարյանն իր ֆբ-յան էջում անդրադարձել է Երասխում տեղի ունեցած փոխհրաձգությանը.

"Չլուծված խնդիրների ճնշումը, որն ահագնանալու է, Երասխում ադրբեջանցիների հերթական ինժեներատեխնիկական, տարածքային առաջխաղացումը կանխելիս հայ զինծառայող է զոհվել, մինչ այդ նույնը եղավ Գեղարքունիքում: Հայտնի վերջաբանով արտահերթ ընտրությունները ճգնաժամը հանգուցալուծելու փոխարեն առավել բևեռացրին այն, մեզ մոտ ներքին վենդետաների ժամանակն է Փաշինյանի գլխավորությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իր արտաքին վենդետա-ռևանշը Հայաստանի ու Արցախի հանդեպ: Ով ինչով է մտահոգ.... Արդեն չես էլ հասկանում, թե երբ է պետականորեն համակարգային դիվանագիտական, քաղաքական, ռազմական հակահարված և հակազդում մշակվելու արտաքին թշնամու դեմ, ունակ ե՞նք արդյոք: Մենք ազգային անվտանգության նոր մարտավարության նախագիծ անգամ չունենք, ՀՀ ռազմաքաղաքական իրավիճակն աղետալի փոխվել է տարածաշրջանում ի վնաս մեզ, ի՞նչ քայլերի հերթականություն է անհրաժեշտ իրավիճակը նախ՝ սառեցնելու, ապա՝ նվազագույնս հայապաշտպան դարձնելու համար, որից հետո միայն հնարավոր կինի կայունությունը երաշխավորող և ՀՀ ու Արցախի անվտանգությունից բխող ռազմավորություն ձևավորելու: Սին ու ձևական հանդիպումների ու խոսքերի փոխարեն պետք է ճշտել, թե արտերկրի, հայկական սփյուռքի, Հայաստանի ու Արցախի կարողունակ դեմքերի հետ ինչպիսի իրական գործակցություն է հնարավոր ծավալել՝ հստակ օրակարգով:"