Շուրջ 120 զոհ․ Հարավային Կորեայի նախագահն արտակարգ նիստ է հրավիրել

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի։


SHANTNEWS.am փոխանցմամբ, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Հելոուինի երեկույթին։ Ոստիկանության գնահատականներով՝ ողբերգության պահին տոնակատարության անցկացման շրջանում եղել է մոտ 100 հազար մարդ։
Երկրի առաջնորդ Յուն Սոկ Յոլն արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված միջադեպի հետ։