Շրջափակման պատճառով Արցախում տուժել է տնտեսության 41 ոլորտ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների արտադրության, միրգ-բանջարեղենի, մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունները՝ բացառությամբ, եթե  իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակներում կացության ապահովումը։

Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։  

Արմինե Մուսայելյանը մանրամասնել է, որ  մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները՝ հումքի ներկրման բացակայության  պատճառով: