Շնորհավոր տոնդ, վիրավոր, բայց կանգուն ու պայքարող Արցախ. Արտյոմ Վարդանյան

Շնորհավոր տոնդ, վիրավոր, բայց կանգուն ու պայքարող Արցախ

Այսօր, ինչպես 32 տարի առաջ Արցախը կրկին պայքարում է իր անկախության համար, անկախություն, որի համար այս տարիների ընթացքում շատ թանկ գին է վճարել: Արցախի գլխին ճոճվում  է ցեղասպանության սուրը, թշնամու նպատակնն  էլի նույնն է՝ հայաթափել Արցախն ու ցեղա սպանել հայերին: Արդեն ութ ամիս արցախցին շրջափակման մեջ  է՝ վստահ լինելով  իր հողում  ապրելու և արարելու որոշման մեջ: Հայի ոգին անկոտրում է, հայի նպատակն ազնիվ է, բայց աշխարհը կառավարվում է շահերի տեսանկյունից, ինչն ապացուցվել  է արդեն շատ վաղուց:

Արցախը մեր ազգային պայքարի, նվիրական երազանքների, միասնության առանցքն է: Այսօր ուզում եմ գլուխ խոնարհել Արցախի անկախության համար իրենց կյանքն ու երազանքները, իրենց ջանքն ու եռանդը նվիրած հերոսների առջև, գլուխ խոնարհել 120.000 արցախցու առջև:

 Արդարությունը հաղթելու է, Արցախը հաղթելու է, քանզի հայը  միշտ պիտի ապրի իր պապերի հողում,  հաղթանակը մերն է լինելու.....