Սևանա լճում ջրափրկարարներն օգնել են քաղաքացուն վերադառնալ ափ
Հուլիսի 8-ին, ժամը 11:39-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 15 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացուն (Գ. Վ., ծնված 1992 թ․) մոտեցրել են ափ։