2023 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 66%-ը, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել է նորմայի սահմաններում՝ 97-100%։
Արդյունքում, Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2023 թվականին բացասական է եղել՝ -140.1 մլն խոր.մ և տարեկան կտրվածքով լճի մակարդակն իջել է 11 սմ-ով։
2023 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.28 մ, լճի մակերեսը 1276.418 կմ², իսկ լճի ծավալը 37.90 կմ³, իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ համապատասխանաբար՝ 1900.17 մ, 1275.372 կմ² և 37.76 կմ³։
Հաշվեկշռի հարաբերական անկապքը՝ 3.81%։