Սև ծովում ռուսական հրթիռակիրները բերվել են լիակատար պատրաստության վիճակի. Ուկրաինայում մասշտաբային օդային տագնապ է հայտարարվել
Առավոտյան ժամը 8-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում հնչել են տագնապի ազդանշաններ, հայտնում է Tert.am-ը:
Ինչպես պարզաբանել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը, ռուսական զորքերը Սև ծովում մարտական հերթապահության են դուրս բերել երկու վերգետնյա հրթիռակիր։ Արձակման պատրաստ է մինչև 20 «Կալիբր» հրթիռ։
Նշենք, որ մի շարք մարզերում տագնապը հնչում է ավելի քան երկու ժամ։