Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։
Կառավարության այս որոշումը ներառված է չզեկուցվող հարցերի մեջ:
Հավաքներին կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ և պահեստազորի սպաներ:
Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: