Հայրենիքի հանդեպ սերը ամենավեհ զգացմունքն է, սեփական շահերը հանուն հայրենիքի զոհաբերելու նվիրվածությունն ու պատրաստակամությունը ամենաբարձր արժեքն է:
Դարեհը ժամանակին մեր ազգին բնորոշում է տվել. հայերին հաղթելու մի ձև կա՝ պառակտել նրանց: Դարեր շարունակ դա փայլուն է ստացվել: Բայց ես այլևս չեմ ուզում, որ այդ բնորոշումն երբևէ արդիական լինի մեզ համար: Արդյո՞ք մենք իրավունք ունենք այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում զբաղվել իմաստազուրկ գործունեությամբ, երբ կշեռքի նժարին մեր հայրենիքի անվտագությունն է, մեր սահմանների անառակիությունը, մեր պետականության ու մեր սերունդների ապագան: Մենք պարտավոր ենք մեկտեղել կարող ուժերը, քանզի միայն այդ կերպ կարող ենք դիմակայել փորձություններին:
Որպես դարավոր ազգ ու անսահման ուժեղ տեսակ`մենք պետք է հաղթենք հավերժական պայքարում...