Սեմյոն Բաղդասարովը՝ Ռուսաստանի հայերի միության և Արա Աբրամյանի մասին

Սեմյոն Բաղդասարովը` հայաստանյան քաղաքական գործընթացներում Ռուսաստանի հայկական սփյուռքի դերակատարման մասին

«Ռուսաստանի հայերի միությունը հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող հայկական գրեթե բոլոր համայնքները:

 

Արա Աբրամյանը երկար տարիներ ի վեր ղեկավարում է այդ կառույցը։ Այն շատ անհրաժեշտ և կարևոր է հայկական սփյուռքի գործողությունների համակարգման համար՝ ի նպաստ Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության:

Արա Աբրամյանն այս ուղղությամբ ահռելի ու անհրաժեշտ աշխատանք է կատարում:

Ինչպես գիտեք, նա գործունեություն է ծավալում նաև միջազգային հարթակներում։ Աբրամյանը կարողացել է հիանալի հարաբերություններ հաստատել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և աշխարհի մի շարք երկրներում: Նա սերտ կապեր է պահպանում ՄԱԿ-ի հետ և ունի այս կազմակերպության պաշտոնական անձնագիր:

 

Լինելով Ռուսաստանի հայերի միության նախագահ՝ Արա Աբրամյանը Ռուսաստանի Դաշնության տարբեր կարևոր կառույցների անդամ է և շատ սերտ համագործակցում է ինչպես նախագահի աշխատակազմի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ: Նա բավականին եռանդուն և ակտիվ անհատականություն է»:

 

Մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ Սեմյոն Բաղդասարովը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, ապա «դա կնշանակի ոչ միայն հայոց պետականության ոչնչացում, այլ այդ ողբերգական իրողությունը կգերազանցի նույնիսկ 1915 թ-ի ողբերգությանը»:

 

Ըստ Սեմյոն Բաղդասարովի, Ռուսաստանում գոյություն ունեցող հայկական սփյուռքն է, որ պետք է խանգարի Նիկոլ Փաշինյանին վերընտրվել Հայաստանի վարչապետի պաշտոնում. «Նրա խնդիրն է համոզել իր հայրենակիցներին այդ շրջանառվող սցենարի վնասակարության մեջ: Այն, որ Արա Աբրամյանն այժմ գտնվում է Հայաստանում և զբաղվում է այդ հարցով, շատ լավ է»: