ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովից դուրս գալու դիմում է գրել

Գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է գրել։ Այս մասին NEWS.am-ը  տեղեկացավ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հիմք ընդունելով Շաթիրյանի դիմումը, դադարեցրել է հանձնաժողովի իրավաբան–գիտնական անդամի նրա լիազորությունները։

Այլ հրամանով՝ հանձնաժողովում նրան կփոխարինի  իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Պետրոսյանը: