Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները կհանդիպեն վաղը՝ Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն  սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:

Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։