Սա Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ է. Պուտինը` Ալիևին
Հռչակագրում, որը կստորագրվի այսօր, ավելի քան 40 կետ կա։
Այսօր Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը բնութագրել է դա որպես Բաքվի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ։

«Այսօր դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրենք, դա հարաբերությունների զարգացման նոր փուլ է», - ասել է Պուտինը:

Իլհամ Ալին իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը միանշանակ շատ դրական նշանակություն կունենա:
«Հռչակագրում մոտ 40 կետ կա, այն փոխգործակցության լայն ասպեկտներ է ընդգրկում», - պարզաբանել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը փետրվարի 21-ին պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել։ Կրեմլում հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրել, քննարկել տնտեսական ու քաղաքական համագործակցության հարցերն ու Արցախի վերաբերյալ Երևանի, Բաքվի ու Մոսկվայի միջև համաձայնագրերի իրագործումը: