Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը։ Այս մասին են վկայում Եվրասիական զարգացման բանկի մոնիթորինգի արդյունքները։
2020 թվականի վերջի դրությամբ` դրանց ծավալները կազմել են 3 մլրդ 47 մլն դոլար։ Հայաստանը ռուսաստանյան ներդրումների խոշորագույն հասցեատերերից մեկն է իր ՀՆԱ–ի ընդհանուր ծավալի ցուցանիշով (օրինակ` Բելառուսի ՀՆԱ–ում ռուսական ներդրումները կազմել են 5 մլրդ 140 մլն դոլարից մի փոքր ավելի, սակայն Բելառուսի ՀՆԱ–ն գերազանցում է հայկականը 5 անգամ)։
Ընդհանուր առմամբ, 2014-2015 թվականների անկումից հետո, 2016 թվականին ԱՊՀ երկրներույմ փոխադարձ ուղիղ ներդրումները սկսեցին աճել, նշվում է ուսումնասիրության մեջ։ Հիմնական ներդրողներն են շարունակում մնալ Ռուսաստանն ու Ղազախստանը, մինչև 2014-2015 թթ. նրանց հաջորդում էր Ուկրաինան, այսօր նրա տեղը զբաղեցրել են Բելառուսն ու Ադրբեջանը (վերջինի ներդրումները հիմնականում Վրաստան և Ուկրաինա են գնում)։