Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան նոյեմբերի 1-ից դադարեցնում է իր մշտական ներկայացուցչության աշխատանքը դաշինքում։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան նոյեմբերի 1-ից դադարեցնում է իր մշտական ներկայացուցչության աշխատանքը դաշինքում։
Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները չի կարելի աղետալի համարել, քանի որ դրանք պարզապես չկան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նորվեգիայի գործընկերոջ` Աննիկեն Հյուիթֆելդտի հետ բանակցություններից հետո: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները աղետալի չէի համարի, քանի որ աղետալի լինելու համար ինչ-որ բան պետք է ունենալ։ Մենք ոչ մի հարաբերություն չունենք ՆԱՏՕ-ի հետ», - ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան նոյեմբերի 1-ից դադարեցնում է դաշինքում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը: Դա արվել է այն բանից հետո, երբ դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակը կրճատվել է։