Անցնող տարին ամփոփում ենք ,որպես թերությունների տարի , կուտակված անելիքների ու չշտկված սխալների տարի ։ Անցնող տարին սակայն սկիզբն ազդարարեց նոր կազմավորվող գաղափարի , նոր հնարավորությունների։ Շարունակական խաբեության թմբիրը հալվեց և մարդիկ հստակ գիտակցումով քայլ դրեցին դեպի նոր իրականություն։
Միանշանակ էր , որ դժվար ճանապարհի սկիզբ է ավետվում ու կերտվում է Հայոց պատմության ծանր էջերից հերթականը։
Սխալներից նոր դասեր քաղվե՞ց...
Դա արդեն ցույց կտա գալիք տարին ։
Մենք այլևս արկածախնդրության և սխալվելու իրավունք չունենք ։
Մենք ունենք ազգ ,որին պետք է համախմբել պետականության ամրապնդման գաղափարի շուրջ ։
Մենք ունենք սփյուռք ,որի պոտենցյալը պետք է քառապատիկ անգամ ավելին ուղղել դեպի հայրենիք ։
Մենք պետք է չեզոքացնենք հայրենիք֊սփյուռք տարանջատող ցանկացած անջրպետ։
Մենք պետք է հնարավորություն տանք գյուղացուն , ուսուցչին , բժշկին ,փրկարարին, զինվորին ու սպային իրենց ապահով և գնահատված զգալու սեփական հայրենիքում։
Ուրեմն զինվենք լավատեսությամբ ու հաստատակամ քայլով մուտք գործենք դեպի 2022թվականը , դեպի գալիքը պայծառ, դեպի վառվող ապագան ։