Լավրովի խոսքով ՝ հայ գործընկերների հետ աշխատանքներ են տարվում ֆորմատի շրջանակներում համագործակցության հաստատման ուղղությամբ:
«Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը։ Իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն, նույն վերաբերմունքը մենք տեսնում ենք Ադրբեջանում և Թուրքիայում, աշխատում ենք հայ գործընկերների հետ»։
Նրա խոսքով ՝ ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանն էլ, չնայած իր բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական հետաքրքրությունը նման մեխանիզմի ստեղծման հարցում:
Հիշեցնենք` Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կքննարկեն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: