Ռուսական 102-րդ ռազմաբազայում զորավարժանքներ են անցկացվում․ Գյումրու համայնքապետարանը հորդորում է կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել

Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար, անցկացվում են զորավարժանքներ:

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»: