Ռուս դահուկորդներն ու սնոուբորդիստները չեն մասնակցի միջազգային մրցաշարերին

Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կասեցրել է ռուս մարզիկների մասնակցությունը 2022/23 մրցաշրջանում իր հովանու ներքո անցկացվող մրցումներին։ Այս մասին, ինչպես գրում է armsport.am-ը, հայտնել է FIS-ի խորհրդի անդամ Մատս Արիեսը։

Այս որոշումն ընդունվել է FIS խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին։

«Ստացվեց այնպես, ինչպես և սպասվում էր։ Նույն որոշումը, ինչ նախկինում», – մեջբերում է Արյեսին TT-ն։

Հիշեցնենք, որ ռուս ու բելառուս մարզիկները հեռացվել էին միջազգային մրցաշարերից մարտի սկզբին։